Մատչելիության հղումներ

ԱՄՀ-ը 1,4 մլրդ դոլարի օգնություն է տրամադրում Ուկրաինային

ԱՄՀ ղեկավար Կրիստալինա Գեորգիևա, արխիվ
ԱՄՀ ղեկավար Կրիստալինա Գեորգիևա, արխիվ

Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) երեկ հավանություն է տվել Ուկրաինային 1,4 միլիարդ դոլարի օգնության փաթեթին։ Այդ գումարը պետք է օգնի Ուկրաինային մեղմել պատերազմի հետևանքները։

Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Կրիստալինա Գեորգիևան նշել է, որ պատերազմը կհանգեցնի Ուկրաինայի տնտեսության խորը անկման, հսկայական հումանիտար և տնտեսական ճգնաժամի, ենթակառուցվածքների ու արդյունաբերության կործանման։

XS
SM
MD
LG