Մատչելիության հղումներ

Եվրամիությունը համաձայնեցրել է Բելառուսի նկատմամբ նոր պատժամիջոցները


Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հանդիպում է ուժային կառույցների ղեկավարների հետ, արխիվ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հանդիպում է ուժային կառույցների ղեկավարների հետ, արխիվ

Եվրոպական միությունը համաձայնեցրել է Բելառուսի նկատմամբ ֆինանսական պատժամիջոցները, որոնք սահմանվում են Ուկրաինայի վրա Ռուսաստանի ագրեսիային մասնակցելու համար:

Բելառուսի երեք խոշոր բանկերը կանջատվեն SWIFT միջազգային վճարային համակարգից, սահմանափակումներ կգործեն Կենտրոնական բանկի վերաբերյալ, կարգելվի կանխիկով եվրո փոխադրել Բելառուս և կսահմանափակվեն բանկային ավանդները:

«Եվրոպական միությունը ողջունում է Բելառուսի նկատմամբ նոր թիրախային սանկցիաներ սահմանելու անդամ երկրների համաձայնությունը: Պատամիջոցներն ընդունվում են ի պատասխան Բելառուսի մասնակցությանն Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակմանը և ուժի մեջ կմտնեն չորեքշաբթի օրը երեկոյան»,- ասվում է Եվրամիության Պաշտոնական հանդեսում:

SWIFT-ից կանջատվեն Белагропромбанк-ը, «Дабрабыт» բանկը և Բելառուսի զարգացման բանկը:

Կարգելվեն բոլոր տեսակի գործարքները Բելառուսի Կենտրոնական բանկի հետ, կարգելվեն առևտուրն ու ներդրումները:

Կարգելվի Բելառուսի քաղաքացիների և բնակիչների կողմից 100 հազար եվրոն գերազանցող ավանդների ընդունումը, նրանց համար կսահմանափակվեն նաև եվրոյով արտահայտված արժեթղթերով գործարքները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG