Մատչելիության հղումներ

McDonald's-ը և տասնյակ այլ ընկերություններ դադարեցնում են աշխատանքը ՌԴ-ում


Հազարավոր մարդիկ հերթ են կանգնել Պուշկինի հրապարակում առաջին McDonald's-ի խորտկարան մտնելու համար, արխիվ, Մոսկվա, 31 հունվարի, 1990թ.
Հազարավոր մարդիկ հերթ են կանգնել Պուշկինի հրապարակում առաջին McDonald's-ի խորտկարան մտնելու համար, արխիվ, Մոսկվա, 31 հունվարի, 1990թ.

McDonald's-ը, PepsiCo-ն, Coca-Cola-ն և Starbucks-ը միացել են ամերիկյան և համաշխարհային տասնյակ խոշոր այլ ընկերություններին, որոնք բողոք են հայտնում Ուկրաինայում ռուսների վարած պատերազմի դեմ և դադարեցնում իրենց արտադրության վաճառքն, ինչպես նաև դուստր ձեռնարկություննների և մասնաճյուղների գործունեությունը Ռուսաստանում:

McDonald’s-ը Ռուսաստանում ունի 847 խորտկարան: Ընկերությունը հայտնել է, որ կշարունակի վճարել 62 հազար աշխատակիցների աշխատավարձը:

Starbucks-ը Ռուսաստանում ունի հարյուրավոր խանութներ, մեծ սպառում ունի նաև PepsiCo-ի և Coca-Cola-ի արտադրանքը: Pepsi-ն Ռուսաստանում կշարունակի միայն կաթ և մանկական սնունդ վաճառել:

Այդ ընկերությունները միացել են Adidas-ին, Estee Lauder-ին, Calvin Klein-ին, ինչպես և էներգետիկ հսկաներ Shell-ին, BP-ին և Exxon Mobil-ին, որոնք, ի նշան բողոքի, անորոշ ժամանակով դադարեցնում են բիզնեսը Ռուսաստանում:

XS
SM
MD
LG