Մատչելիության հղումներ

Ադրբեջանական կողմը թույլ չի տալիս սկսել Հայաստան-Արցախ գազատարի վթարի վերացման աշխատանքները


«Արցախգազի» վթարային ծառայության հեռախոսը չի լռում. ե՞րբ է գազ լինելու, հարցնում են արցախցիները։

Երեկվանից Արցախի բոլոր բնակավայրերը զրկվել են գազից։ Ծառայության աշխատակիցը պատասխանում է, որ այսօր չի լինելու, իսկ թե երբ կլինի, դեռ չի կարող ասել։

Արցախի տարածքային կառավարման նախարարությունից տեղեկացնում են, որ Հայաստան - Արցախ գազատարն է վնասվել, ադրբեջանական կողմը թույլ չի տալիս, որ վթարի վերացման աշխատանք սկսեն։ Այժմ ռուս խաղաղապահների միջնորդությամբ բանակցություններ են ընթանում գոնե վաղը աշխատանքները սկսելու համար:

Արցախից տեղեկացանք , որ վթարը Լիսագորի հատվածում է։

Հիշեցնեմ՝ նախորդ տարեվերջին էլ Արցախի ջրմուղի աշխատակիցներից մեկը վթարի վերականգնման աշխատանք կատարելիս գնդակահարվեց ադրբեջանցու կողմից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG