Մատչելիության հղումներ

Պուտինը Ռուսաստանում «որևէ հատուկ դրություն մտցնելու» կարիք չի տեսնում


ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպում է «Աերոֆլոտ» ավիաընկերության աշխատակցուհիների հետ, Խիմկի, Մոսկվայի մարզ, 5 մարտի, 2022թ.
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպում է «Աերոֆլոտ» ավիաընկերության աշխատակցուհիների հետ, Խիմկի, Մոսկվայի մարզ, 5 մարտի, 2022թ.

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Խիմկիում այսօր հանդիպել է «Աերոֆլոտ» ընկերության աշխատակցուհիների հետ:

Հանդիպման ընթացքում նախագահը մեկնաբանել է արդիական միջազգային հիմնախնդիրները:

Նա հավաստիացրել է, որ Ուկրաինայում իրականացվող «հատուկ օպերացիայի» կապակցությամբ Ռուսաստանի տարածքում հատուկ դրություն սահմանելու ծրագիր չկա:

«Ռազմական դրությունը հայտարարվում է արտաքին ագրեսիայի դեպքում, իսկ հիմա նման վիճակ չկա և, հուսանք, չի լինի»,- ասել է Պուտինը:

Նրա խոսքով, որոշ ուժեր փորձում են ապակայունացնել կացությունը և ցնցումներ առաջացնել Ռուսաստանի հասարակության շրջանում:

Պուտինն ասել է, թե Ռուսաստանի նկատմամբ սահմանվող պատժամիջոցները գործնականում հավասարազոր են պատերազմ հայտարարելուն:

XS
SM
MD
LG