Մատչելիության հղումներ

Շոլցը Պուտինից պահանջել է «անհապաղ դադարեցնել պատերազմը»


Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, արխիվ, Բեռլին:
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, արխիվ, Բեռլին:

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն այսօր հեռախոսով զրուցել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Գերմանիայի կառավարության խոսնակ Շտեֆեն Հեբեշտրայտի փոխանցմամբ, «կանցլերը ծայրահեղ մտահոգություն է հայտնել Ուկրաինայում ստեղծված իրավիճակի կապակցությամբ»:

«Մոտ մեկ ժամ տևած հեռախոսազրույցում կողմերը միմյանցից տարբերվող տեսակետներ են փոխանակել {Ուկրաինայում} տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ: Կանցլերը Ռուսաստանի ղեկավարությանը կոչ է արել անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները և ընձեռել պատերազմի մեջ գտնվող շրջաններ մարդասիրական օգնություն հասցնելու հնարավորություն»,- ասել է Հեբեշտրայտը:

Նրա փոխանցմամբ, Պուտինն, իր հերթին, կանցլերին հաղորդել է, որ Ռուսաստանը և Ուկրաինան մտադիր են այս շաբաթավերջին բանակցությունների երրորդ փուլն անցկացնել:

Ռուսական պետական լրատվամիջոցների փոխանցմամբ, Պուտինը Շոլցին խնդրել է «ազդեցություն գործել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու վրա և համոզել նրան՝ հնարավորինս արագ ազատել ու տարհանել այդ Կիևում գտնվող օտարերկրացիներին»:

Պուտինը պնդել է, թե մոտ 6 հազար օտարերկրացիներ չեն կարողանում լքել Ուկրաինան և «ծայրահեղականների կողմից օգտագործվում են որպես կենդանի վահան»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG