Մատչելիության հղումներ

Մոլդովայի նախագահը ստորագրել է ԵՄ-ին անդամակցության պաշտոնական հայտը


Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն ԵՄ-ին անդամակցության հայտը ստորագրելուց հետո, Քիշնև, 3-ը մարտի, 2022թ․
Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն ԵՄ-ին անդամակցության հայտը ստորագրելուց հետո, Քիշնև, 3-ը մարտի, 2022թ․

Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն երեկ ստորագրել է Եվրամիությանը Քիշնևի անդամակցության պաշտոնական հայտը, հաղորդում է «Ազատության» ռադիոկայանի մոլդովական ծառայությունը։

Սանդուի խոսքով՝ Մոլդովան պատրաստ է պատասխանատվություն ստանձնել ապագայի նկատմամբ, ապրել որպես ժողովրդավար և բարգավաճ երկիր, հանդիսանալ ազատ աշխարհի մասը։

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին նույնպես երեկ ստորագրել էր Եվրամիությանը անդամակցելու պաշտոնական հայտը։

Փետրվարի 28-ին նման հայտ էր ստորագրել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։

XS
SM
MD
LG