Ուկրաինայի պատվիրակությունը Կիևից ուղղաթիռով ժամանել է բանակցությունների վայր։ Այս մասին տեղից հաղորդում է ռուսական պետական ՏԱՍՍ գործակալությունը։
Հանդիպումն անցկացվում է Բելառուսում, Բելովեժյան թավուտ կոչվող վայրում։
Հիշեցնենք, հենց այստեղ 1991 թվականի դեկտեմբերի 8-ին ստորագրվել է նախկին ԽՍՀՄ-ն լուծարելու համաձայնագիրը։