Ո՞ր հակամարտությունները, ռազմական որ գործողություններն են Ռուսաստանն ու ԽՍՀՄ-ն անվանել պատերազմ: Ստորև ներկայացնում ենք, թե ինչպես են դրանք որակվել ու համարվել Խորհրդային Միությունում և ներկայումս Ռուսաստանում: Օրինակ` 1939 թվականի ներխուժումը Լեհաստան ԽՍՀՄ-ում և Ռուսաստանում պաշտոնապես ստացել է «ազատագրական գործողություն արևմտյան Ուկրաինայում և արևմտյան Բելառուսիայում» անվանումը:
2008 թվականի ռուս-վրացական պատերազմը Ռուսաստանը որակում է «խաղաղության պարտադրում», իսկ արդեն ութերորդ օրն ընթացող ռուս-ուկրաինական պատերազմը` «հատուկ ռազմական գործողություն Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները պաշտպանելու նպատակով»: Միայն Երկրորդ համաշխարհային պատերազմն է, որ նախկին Խորհրդային Միությունում հենց պատերազմ է համարվել:
| Զինված հակամարտություն | Պաշտոնական անվանումը Ռուսաստանում և ԽՍՀՄ-ում |
|
Ներխուժումը Լեհաստան, սեպտեմբեր, 1939 | Ազատագրական գործողություն արևմտյան Ուկրաինայում և արևմտյան Բելառուսիայում |
| Առաջին խորհրդա-ֆիննական պատերազմ (Ձմեռային պատերազմ), 1939-1940 | Ազատագրական գործողություն Ֆինլանդիայում «Ճակատամարտ ընդդեմ Սպիտակ ֆինների» |
| Երկրորդ աշխարհամարտ, 1939-1945 | Երկրորդ համաշխարհային պատերազմ (մասամբ Մեծ հայրենական պատերազմ) |
| Ներխուժում Հունգարիա, 1956 | «Մրրիկ» գործողություն, սոցցիալիզմի նվաճումների պաշտպանությանն ուղղված միջազգային պարտավորություն |
| Ներխուժում Չեխոսլովակիա, 1968 | «Դանուբ» գործողություն, սոցցիալիզմի նվաճումների պաշտպանությանն ուղղված միջազգային պարտավորություն |
| Արաբա-իսրայելական պատերազմներ, 1967-1973 | Միջազգային աջակցություն Եգիպտոսին ու Սիրիային |
| Սոմալիա-եթովպական պատերազմ, 1977-1979 | Միջազգային աջակցություն Եթովպիային |
|
Աֆղանական պատերազմ, 1979-19 | Միջազգային աջակցություն Աֆղանստանին |
| Առաջին չեչենական պատերազմ, 1994-1996 | Չեչնիայում սահմանադրական կարգը վերականգնելուն ուղղված գործողություն |
| Երկրորդ չեչենական պատերազմ, 1999-2009 | Հակաահաբեկչական գործողություն Հյուսիսային Կովկասում |
| Ռուս-վրացական պատերազմ, 2008 | Խաղաղության պարտադրում |
| Ղրիմի բռնակցում, 2014 | Ղրիմի Ռուսաստանին վերադարձնելու հատուկ գործողություն, 2014 |
| Պատերազմ Դոնբասում, 2014 | Մասնակցությունն այս պատերազմին հերքվել է |
| Պատերազմ Սիրիայում, 2011 – շարունակվում է մինչև հիմա | Գործողություն ընդդեմ Սիրիայում միջազգային զինված ահաբեկչական կազմակերպությունների, 2015-2017 |
| Ռուս-ուկրաինական պատերազմ, 2022 | Հատուկ ռազմական գործողություն Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները պաշտպանելու նպատակով |