Եվրամիությունն արգելել է եվրոյի թղթադրամների վաճառքը, մատակարարումն ու արտահանումը Ռուսաստան։ Արգելվում է եվրո փոխանցել ֆիզիկական և իրավաբանական անձանց, կազմակերպություններին և պետական մարմիններին, այդ թվում՝ Կենտրոնական բանկին։
Սահմանափակումներն ուժի մեջ կմտնեն մարտի 12-ից։ Այս արգելքը բացառություն ունի՝ սահմանափակումները չեն տարածվում այն անձանց վրա, որոնք մեկնում են Ռուսաստան եւ ֆինանսներն օգտագործում անձնական ծախսերի համար: