Մատչելիության հղումներ

Մոլդովան Բելառուսի դեսպանից բացատրություն է պահանջել` Լուկաշենկոյի ցուցադրած քարտեզի հարցով


Մոլդովայի արտգործնախարարությունը Բելառուսի դեսպանից բացատրություններ է պահանջել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ցուցադրած քարտեզի հարցով։ Լուկաշենկոն, մասնավորապես, ցույց է տվել Ուկրաինայում ռազմական գործողությունների քարտեզը՝ հարվածների ուղղություններով։ Դրանում սլաքներից մեկը ուղղված է եղել դեպի Մոլդովա և Մերձդնեստր։

Ալեքսանդր Լուկաշենկոյի հիշատակած քարտեզի վրա Ուկրաինան բաժանված է չորս մասի, և դրանցից միայն մեկում (երկրի արևմուտքում) չկան ռազմական հարձակումներ ցույց տվող սլաքներ։ Այդ քարտեզի համաձայն` Ուկրաինայի դեմ հարվածներից մեկը պետք է հասցվի Բելառուսի տարածքից։

«Պետքարտուղար Ռուսլան Բոլբոչանի հետ քննարկման ժամանակ դեսպան Անատոլի Կալինինը ասել է, որ խոսքը Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարարության աշխատակիցների կողմից տեղեկատվության ոչ ճիշտ ներկայացման մասին է»,- բելառուս դեսպանի բացատրությունն է մեջբերում Մոլդովայի ԱԳՆ մամլո ծառայությունը։

Մոլդովայի արտգործնախարար Նիկու Պոպեսկուն երեկ հայտարարել է, որ ռուսական սպառնալիքի պատճառով Քիշնևը պատրաստվում է տարբեր սցենարների:

XS
SM
MD
LG