Մատչելիության հղումներ

Ուկրաինացիները շարունակում են զանգվածաբար հեռանալ արևմուտք


Ուկրաինայից փախստականներ Ռումինիայի հետ սահմանային անցակետում, 24-ը փետրվարի, 2022թ․
Ուկրաինայից փախստականներ Ռումինիայի հետ սահմանային անցակետում, 24-ը փետրվարի, 2022թ․

Ռուսաստանի հետ ռազմական գործողությունների ֆոնին Ուկրաինայի քաղաքացիները և երկրի տարածքում գտնվող օտարերկրացիները շարունակում են լքել երկիրը՝ հեռանալով սահմանակից եվրոպական պետություններ։

Լեհաստանի սահմանապահ ծառայության այսօր հրապարակած տեղեկատվության համաձայն՝ փետրվարի 24-ից ի վեր ուկրաինա-լեհական սահմանը շուրջ 280 հազար մարդ է հատել։

Մոլդովայի կառավարության տեղեկություններով՝ պատերազմի առաջին չորս օրերի ընթացքում երկրի տարածք մուտք է գործել Ուկրաինայի 70 հազար քաղաքացի, որից 3 հազարը՝ անցած գիշեր։

Փախստականների հարցերով ՄԱԿ-ի գործակալության տվյալներով՝ Ուկրաինան լքած խաղաղ բնակիչների թիվը կիրակի օրվա դրությամբ 368 հազար է կազմել։

XS
SM
MD
LG