Մատչելիության հղումներ

ԱՄՆ քաղաքացիները պետք է մտածեն Ռուսաստանից անհապաղ հեռանալու մասին․ Պետդեպ


Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունը, արխիվ
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունը, արխիվ

Միացյալ Նահանգների քաղաքացիները պետք է մտածեն կոմերցիոն թռիչքներով Ռուսաստանից անհապաղ հեռանալու մասին, երեկ հայտարարել է Պետդեպարտամենտը՝ նշելով, որ աճում է այն ավիաընկերությունների թիվը, որոնք չեղարկում են թռիչքները, նաև թվարկելով երկրները, որոնք փակում են Ռուսաստանի օդային տարածքը Ուկրաինա ներխուժումից հետո:

«ԱՄՆ քաղաքացիները պետք մտածեն Ռուսաստանից անհապաղ հեռանալու մասին՝ օգտագործելով կոմերցիոն տարբերակները, որոնք դեռ հասանելի են», - ասվում է կիրակի օրը Մոսկվայում ԱՄՆ դեսպանատան կայքում տեղադրված նախազգուշացման մեջ:

Դեսպանատունը խնդրել է ամերիկացիներին դիտարկել «գործողությունների ծրագիր, որը չի ներառում Միացյալ Նահանգների կառավարության աջակցությունը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG