Մատչելիության հղումներ

Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույցում քննարկել են հայ-ադրբեջանական սահմանի անվտանգությունը


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին, արխիվ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին, արխիվ

Կրեմլի պաշտոնական կայքը հայտնում է, որ շաբաթ օրը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկելով նաև հայ-ադրբեջանական սահմանին կայունություն և անվտանգություն ապահովելու հարցերը։

Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը։ Նշվում է, որ նրանք շարունակել են մտքերի փոխանակումը Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների ստորագրած եռակողմ հայտարարություններում ամրագրված պայմանավորվածությունների իրականացման գործնական ասպեկտների շուրջ՝ ներառյալ հայ-ադրբեջանական սահմանին կայունություն և անվտանգություն ապահովելու հարցերը։

Շոշափվել են նաև երկկողմ հարաբերությունների որոշ հրատապ թեմաներ։

Հայաստանի վարչապետի աշխատակազմի լրատվականի փոխանցմամբ՝ երկու երկրների ղեկավարները քննարկել են նաև Եվրասիական տնտեսական միության և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գործունեության հետ կապված հարցեր, անդրադարձել են Ռուսաստանի Դաշնություն ՀՀ վարչապետի՝ ապրիլին սպասվող պաշտոնական այցի օրակարգի հարցերին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG