Մատչելիության հղումներ

Հռոմի պապն այցելել է ՌԴ-ի դեսպանատուն՝ իր անհանգստությունը հայտնելու Ուկրաինա ներխուժման կապակցությամբ


Հռոմի Ֆրանցիսկոս պապը, արխիվ
Հռոմի Ֆրանցիսկոս պապը, արխիվ

Հռոմի Ֆրանցիսկոս պապը անձամբ գնացել է Հռոմում Ռուսաստանի դեսպանատուն իր անհանգստությունը հայտնելու Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման կապակցությամբ։

Սա համարվում է աննախադեպ քայլ և դիվանագիտական արարողակարգի շեղում, քանի որ սովորաբար օտարերկրյա բանագնացներն են կանչվում Վատիկանի պետքարտուղարի կողմից կամ հանդիպում Պապի հետ Առաքելական պալատում:

Վատիկանի խոսնակ Մատեո Բրունին հայտնել է, որ Պապը մոտ 30 րոպե է անցկացրել դեսպանատանը:

«Նա գնացել է պատերազմի կապակցությամբ իր մտահոգությունը հայտնելու», - Reuters-ին ասել է Սուրբ Աթոռի ներկայացուցիչը՝ չհստակեցնելով հարցը, թե արդյոք Ֆրանցիսկոսը պապը առաջարկե՞լ է Վատիկանի միջնորդությունը իրավիճակի հանգուցալուցման համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG