Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտարարել է, որ Ուկրաինայի մայրաքաղաքը թևակոխել է պաշտպանության փուլ։
«Քաղաքը թևակոխել է պաշտպանության փուլ։ Այժմ որոշ շրջաններում կրակոցներ և պայթյուններ են լսվում։ Ուկրաինացի զինվորականները վնասազերծում են ռուսական դիվերսիոն խմբերին։ Ցավոք սրտի, այդ դիվերսիոն խմբերից մի քանիսն արդեն ներթափանցել են Կիև», - Ֆեյսբուքում գրել է Կլիչկոն։
«Իրավիճակը բարդ է, բայց մենք հավատում ենք մեր զինված ուժերին», - հավելել է Կիևի քաղաքապետը՝ մայրաքաղաքի բնակչությանը խնդրելով մնալ տներում, թաքստոցներում և սննդամթերք կուտակել։