Մատչելիության հղումներ

Պաշտոնական Բաքուն աջակցություն չի հայտնում Կիևին


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Կիևում ընդունում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, 14-ը հունվարի, 2022թ․
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Կիևում ընդունում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, 14-ը հունվարի, 2022թ․

«Ադրբեջանը հետևում է Ուկրաինայի շուրջ իրադարձություններին», - հայտարարել է Ադրբեջանի նախագահի արտաքին հարցերով բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը։ Սա պաշտոնական Բաքվի առաջին արձագանքն է Ուկրաինայում շարունակվող պատերազմին։

Ուկրաինայի վրա ռուսական զինված ուժերի հարձակումից ընդամենը երկու օր առաջ Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահները Մոսկվայում դաշնակցային համագործակցության մասին հռչակագիր են ստորագրել։

«Ադրբեջանը միջազգային հարաբերություններում միշտ առաջնորդվում է միջազգային իրավունքների նորմերով և սկզբունքներով, այս առումով ես կցանկանայի ընդգծել պետությունների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարցը», - ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հայտարարել է Հաջիևը։

Փետրվարի 24-ի վաղ առավոտյան սկսվել է Ռուսաստանի հարձակումը Ուկրաինայի վրա, հրթիռներ են արձակվել ուկրաինական առնվազն 25 քաղաքների օդանավակայանների և ռազմական ենթակառուցվածքների վրա։ Հարձակումը հետևել է Ուկրաինան «ապառազմականացնելու» «հատուկ գործողության» մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը։

XS
SM
MD
LG