Մատչելիության հղումներ

Բորիս Ջոնսոնը ՆԱՏՕ-ի արտակարգ գագաթնաժողով է հրավիրում


Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ Ուկրաինայում ստեղծված իրավիճակով պայմանավորված ՆԱՏՕ-ի արտակարգ գագաթնաժողով է հրավիրում։

Բրիտանական կառավարության ղեկավարը պատրաստվում է հատուկ ուղերձով հանդես գալ։

«Սա աղետ է մեր մայրցամաքի համար», - Թվիթերում գրել է վարչապետ Ջոնսոնը՝ շարունակելով․ - «Պատրաստվում եմ խոսել G7-ի առաջնորդների հետ և կոչ անել ՆԱՏՕ-ի բոլոր առաջնորդների անհապաղ հանդիպում հրավիրել»։

Ժամեր առաջ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Ուկրաինան «ապառազմականացնելու» «հատուկ գործողության» մասին։ Առավոտից հաղորդվում է Կիևում և այլ քաղաքներում պայթյունների, կրակոցների մասին։ Ավելի վաղ Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների ղեկավարներն էին օգնություն խնդրել Ռուսաստանի նախագահից։

Շաբաթասկզբին Ռուսաստանը պաշտոնապես ճանաչել է Դոնբասի ինքնահռչակ հանրապետությունների անկախությունը։ Միջազգային հանրությունը մեծամասամբ դատապարտում է պաշտոնական Մոսկվայի այդ քայլը։

XS
SM
MD
LG