Մատչելիության հղումներ

Դմիտրի Կուլեբա. «Ուկրաինան չի ծրագրել և չի ծրագրում ռազմական գրոհ Դոնբասի վրա»


Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան, արխիվ
Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան, արխիվ

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան այսօր ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում հայտարարել է, որ իր երկիրը երբեք չի ծրագրել և հիմա էլ չի ծրագրում Դոնբասի վրա ռազմական գրոհ, սադրանքներ և սաբոտաժի գործողություններ:

Նրա խոսքով, Ուկրաինայի շուրջ ճգնաժամը միակողմանի եղանակով ստեղծել և բորբոքում է Ռուսաստանի Դաշնությունը:

«Ուկրաինային հասցեագրված Ռուսաստանի մեղադրանքներն անհեթեթ են, Ուկրաինան երբեք որևէ մեկին չի սպառնացել, ոչ մեկի վրա չի հարձակվել»,- հայտարարել է Կուլեբան:

Արտաքին գործերի նախարարի փոխանցմամբ, Ռուսաստանն Ուկրաինայի վրա հարձակվելու մասին վկայող ազդանշաններ է տալիս:

«Մենք շատ ժամանակ չունենք դա կանխելու համար», - Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում ասել է Դմիտրի Կուլեբան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG