Մատչելիության հղումներ

Ուկրաինայում արտակարգ դրություն է սահմանվելու


Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլով, Կիև, փետրվար, 2022թ․
Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլով, Կիև, փետրվար, 2022թ․

Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհուրդը որոշել է երկրի տարածքում արտակարգ դրություն սահմանել: Որոշումը չի տարածվում ռուս անջատականների հսկողության տակ գտնվող և Ռուսաստանի կողմից որպես անկախ պետություններ ճանաչված Դոնեցկի և Լուգանսկի շրջանների վրա:

Ուկրաինայի խորհրդարանը՝ Գերագույն ռադան, առաջիկա 48 ժամում պետք է վարերացնի որոշումը:

Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովն ասել է, որ հարկ եղած դեպքում Ուկրաինայի շրջաններում կմտցվի նաև պարետային ժամ:

Ուկրաինայի նախագահ և զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Վլադիմիր Զելենսկու հրամանով սկսվել է 18-ից մինչև 60 տարեկան պահեստազորի զինծառայողների զորակոչը։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը:

Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղարի փոխանցմամբ՝ Ուկրաինայում կարող է նաև համընդհանուր զորակոչ հայտարարվել, սակայն այս պահին նման որոշում չկա:

XS
SM
MD
LG