Ճապոնիան պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ՝ ի պատասխան Ուկրաինայի դեմ գործողությունների։
Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան հայտարարել է, որ պատժամիջոցները ներառում են երկրում ռուսական պարտատոմսերի տեղաբաշխման արգելք և որոշ անձանց ակտիվների սառեցում։
Կիսիդան նշել է՝ Ռուսաստանի գործողություններն Ուկրաինայի ինքնիշխանության խախտում են, և Մոսկվային կոչ է արել վերադառնալ դիվանագիտական մեթոդներին, զգուշացնելով, որ եթե իրավիճակը սրվի, Ճապոնիան պատրաստ է լրացուցիչ քայլեր ձեռնարկել։
Շաբաթասկզբին Ռուսաստանը պաշտոնապես ճանաչեց Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների անկախությունը։ Ռուսական բանակն արդեն մտնում է Ուկրաինա, ըստ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, «խաղաղություն ապահովելու առաքելությամբ»: Միջազգային հանրությունը մեծամասամբ դատապարտում է պաշտոնական Մոսկվայի այդ քայլերը։