Մատչելիության հղումներ

Բլինքենը չեղարկեց Լավրովի հետ հանդիպումը


ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը Ժնևում, 21-ը հունվարի, 2022թ․
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը Ժնևում, 21-ը հունվարի, 2022թ․

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը երեկ հայտարարել է, որ չեղարկել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ այս շաբաթ նախատեսված հանդիպումը, քանի որ Ռուսաստանը ներխուժում է Ուկրաինա: Այս մասին հայտնում է France-Presse-ը։

Բլինքենն ասել է, որ Լավրովի հետ հանդիպման անհրաժեշտությունը վերացել է, քանի որ Ռուսաստանը «հստակ հայտարարեց դիվանագիտությունից հրաժարվելու մասին»։

Պետքարտուղարն ընդգծել է, որ նախկինում համաձայնել էր հանդիպել իր գործընկեր Լավրովի հետ միայն այն դեպքում, եթե Ռուսաստանը չներխուժի Ուկրաինա։

«Այժմ, երբ մենք տեսնում ենք, որ սկսվում է ներխուժումը, և Ռուսաստանը հստակ հայտարարել է, որ լիովին հրաժարվում է դիվանագիտությունից, այս հանդիպումն անիմաստ է», - հայտարարել է Բլինքենը Վաշինգտոնում Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբայի հետ բանակցություններից հետո:

Շաբաթասկզբին Ռուսաստանը պաշտոնապես ճանաչեց Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների անկախությունը։ Ռուսական բանակն արդեն մտնում է Ուկրաինա, ըստ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, «խաղաղություն ապահովելու առաքելությամբ»: Միջազգային հանրությունը մեծամասամբ դատապարտում է պաշտոնական Մոսկվայի այդ քայլը։

XS
SM
MD
LG