Մատչելիության հղումներ

Ժան-Իվ Լը Դրիանի ու Սերգեյ Լավրովի պլանավորված հանդիպումը չի կայանա


Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանի և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի ուրբաթ օրը Փարիզում պլանավորված հանդիպումը չի կայանա։

«Ոչ»,- պատասխանել է ֆրանսիացի արտգործնախարարը առաջիկա հանդիպման մասին մամուլի ասուլիսում տրված հարցին։

Նա ասել է, որ Սերգեյ Լավրովի հետ հնարավոր բանակցությունների մասին խոսել են այն դեպքում, եթե ներխուժում չլինի Ուկրաինա։ Օրերս, երբ հեռախոսով խոսել է Լավրովի հետ, Ռուսաստանի արտգործնախարարը չէր կարող չիմանալ Դոնեցկի ու Լուգանսկի անկախությունը ճանաչելու Մոսկվայի պլանների մասին, բայց այդ մասին ոչինչ չի ասել։

Ռուսաստանը պաշտոնապես ճանաչեց Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների անկախությունը։ Ռուսական բանակն արդեն մտնում է Ուկրաինա, ըստ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, «խաղաղություն ապահովելու առաքելությամբ»: Միջազգային հանրությունը Դոնեցկի և Լուգանսկի կազմավորումների ճանաչումը միջազգային օրենքի աղաղակող խախտում է համարում​։
XS
SM
MD
LG