Մատչելիության հղումներ

Պուտինն ու Ալիևը դաշնակցային համագործակցության մասին հռչակագիր ստորագրեցին


Ռուսաստանը և Ադրբեջանը պայմանավորվել են դիտարկել միմյանց ռազմական օգնություն տրամադրելու հնարավորությունը՝ անվտանգության և կայունության ապահովման նպատակով:

«Անվտանգության ապահովման, խաղաղության ու կայունության պահպանման նպատակով Ռուսաստանի Դաշնությունը և Ադրբեջանի Հանրապետությունը կարող են դիտարկել փոխադարձ ռազմական օգնություն տրամադրելու հնարավորությունը՝ հիմնվելով ՄԱԿ-ի կանոնադրության, առանձին միջազգային պայմանագրերի վրա և հաշվի առնելով գործող միջազգային իրավունքը», - «Ինտերֆաքսի» փոխանցմամբ այս մասին ասվում է ռուս-ադրբեջանական դաշնակցային համագործակցության մասին հռչակագրում։

«Կողմերը ձեռնպահ են մնում միմյանց դեմ ուղղված ցանկացած գործողությունից՝ այդ թվում երրորդ պետությունների միջոցով իրականացվող»,- նաև ասվում է փաստաթղթում, որը Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը ստորագրել են այսօր։

Կրեմլի ղեկավարը հայտարարել է, որ այս փաստաթղթի ստորագրմամբ երկկողմ հարաբերությունների զարգացման նոր փուլի սկիզբ կդրվի։ Ալիևն իր հերթին ասել է, որ հռչակագիրը դրական նշանակություն կունենա Ռուսաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության համար։ Ադրբեջանի առաջնորդի խոսքերով՝ փաստաթուղթը բաղկացած է ավելի քան քառասուն կետից և ընդգրկում է երկկողմ համագործակցության կարևորագույն ոլորտները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG