Մատչելիության հղումներ

Լայնածավալ հակամարտության վտանգը պետք է կանխել․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ


ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստը, Նյու Յորք, 21-ը փետրվարի, 2022թ․
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստը, Նյու Յորք, 21-ը փետրվարի, 2022թ․

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկել է Ուկրաինայի արևելքում իրավիճակի սրումը։ Լայնածավալ հակամարտության վտանգը իրական է, այն պետք է կանխել, ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոզմարի Դի Կարլոն։

Ռուսաստանի կողմից Դոնբասի անջատականների կողմից վերահսկվող շրջանների անկախության ճանաչումը խախտում է Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը ռուս-ուկրաինական հակամարտության հարցով կազմակերպության Անվտանգության խորհրդի արտակարգ նիստում, որը գումարվել է փետրվարի 21-ի լույս 22-ի գիշերը:

ՄԱԿ-ի ամենաազդեցիկ մարմնի նիստի այսքան ուշ անցկացումն արտացոլում է Մոսկվայի գործողությունների լրջությունը, ասել է Դի Կարլոն։ Հակամարտության մեջ ներգրավված բոլոր կողմերը պետք է կենտրոնանան ռազմական գործողությունների դադարեցման վրա, ընդգծել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը։

Ռուսաստանը երեկ պաշտոնապես ճանաչեց Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների անկախությունը։ Ռուսական բանակն արդեն մտնում է Ուկրաինա, ըստ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, «խաղաղություն ապահովելու առաքելությամբ»: Արևմուտքը Դոնեցկի և Լուգանսկի կազմավորումների ճանաչումը միջազգային օրենքի աղաղակող խախտում է համարում​։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG