2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովն այսօր ժամը 12-ին կազմակերպում է աշխատանքային քննարկում: Այդ մասին հաղորդում է Ազգային ժողովի լրատվական վարչությունը։
44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը խորհրդարանում ստեղծվել է նախանցած շաբաթ։ Խորհրդարանական ընդդիմությունը՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները, բոյկոտում է հանձնաժողովի աշխատանքը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ