Մատչելիության հղումներ

Ռուսաստանն ու Բելառուսը երկարաձգում են համատեղ զորավարժությունները


Ռուսաստանն ու Բելառուսը երկարաձգում են համատեղ զորավարժությունները, որոնք պետք է ավարտվեին փետրվարի 20-ին, ասել է Բելառուսի պաշտպանության նախարարը: Սա ավելի է ուժեղացնում ճնշումն Ուկրաինայի վրա, որի վրա Ռուսաստանի մոտալուտ ներխուժման մասին Արևմուտքը զգուշացնում է:

Վիկտար Խրենինը նշել է, որ որոշումն ընդունվել է «կապված Ռուսաստանի և Բելառուսի արտաքին սահմանների մոտ ռազմական ակտիվության աճի և Արևելյան Ուկրաինայում լարվածության աճի հետ»:

ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ Ռուսաստանն ունի մինչև 30,000 զինծառայող Բելառուսում և կարող է նրանց օգտագործել Ուկրաինայի վրա հարձակվելու համար, սակայն Մոսկվան հերքում է նման մտադրությունը:

Փետրվարի 19-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոն Կրեմլի օպերատիվ շտաբից հետևել են Ռուսաստանի միջուկային ուժերի վարժանքներին, որոնք ներգրավել են վերջինիս հիպերձայնային և թեւավոր հրթիռները:

XS
SM
MD
LG