Մատչելիության հղումներ

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 1417-ով, բուժվածներինը՝ 2825-ով, գրանցվել է մահվան ևս 25 դեպք


Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 1417-ով՝ հասնելով 413 հազար 295-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 25 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 2 հազար 825-ով և հասել 386 հազար 193-ի:

Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 5 հազար 659 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 2 միլիոն 851 հազար 836-ի։

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 8 հազար 278-ի։

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 17 հազար 239 մարդ։

Արցախում՝ 154 նոր դեպք

Արցախի առողջապահության նախարարության հաղորդագրության համաձայն՝ անցած մեկ օրում իրականացվել է 407 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսի 154 նոր դեպք, այդ թվում՝ երեխաների մոտ։ Գրանցվել է հիվանդությունից մահվան 2 դեպք։

Տվյալ պահին ստացիոնար բուժվում է 60 վարակակիր։

2022 թվականին կատարվել է 7 հազար 336 թեստավորում, Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2 հազար 383 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 26 դեպք է արձանագրվել:

XS
SM
MD
LG