Ադրբեջանական զինված ուժերը այսօր` ժամը 15:30-ի սահմաններում, Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքի հարևանությամբ ամրակայված դիրքից հրազենով կրակ են բացել տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ կատարող անձանց ուղղությամբ, հայտնում է Արցախի դատախազությունը: Ըստ հաղորդման` կրակոցների հետևանքով խոցվել է տրակտորը, իսկ քաղաքացիներին հաջողվել է փրկվել ռուս խաղաղապահների միջամտության շնորհիվ:
Արցախի ոստիկանությունը կատարում է դեպքի նյութական հետքերի արձանագրում և ամրագրում:
Դատախազության հաղորդման մասին ադրբեջանական և ռուսական խաղաղապահ առաքելության կողմից դեռևս արձագանքներ չկան: