Մատչելիության հղումներ

Ռուբինյանն ու Ռուդենկոն քննարկել են հայ-թուրքական կարգավորման գործընթացը


Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը, արխիվ
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը, արխիվ

Ազգային ժողովի նախագահի տեղակալ, Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի ԱԳ նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոյի հետ: Այս մասին հայտնում է Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը

Զրուցակիցները, ըստ հաղորդագրության, մտքեր են փոխանակել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ: Երկուստեք հույս է հայտնվել, որ հատուկ ներկայացուցիչների՝ Վիեննայում կայանալիք երկրորդ հանդիպումն արդյունավետ կլինի։

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նպատակով հայ և թուրք ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանը և Սերդար Քըլըչը առաջին անգամ հանդիպեցին հունվարի 14-ին՝ Մոսկվայում, որից հետո կողմերը հայտարարեցին, թե համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցությունները՝ առանց նախապայմանների: Հաջորդ հանդիպումը նախատեսված է փետրվարի 24-ին՝ Վիեննայում։ Բանագնացների երկրորդ հանդիպման օրակարգի մասին կողմերը մանրամասներ չեն հաղորդում: Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը օրերս խորհրդարանում միայն ասաց, թե Երևանը սահմանի բացմանն ու դիվանագիտական հարաբերությունների հաստատմանն ուղղված առարկայական քննարկումներ է ակնկալում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG