Մատչելիության հղումներ

Ստոլտենբերգի խոսքով` ՆԱՏՕ-ն Ուկրաինայում պետք է պատրաստ լինի իրադարձությունների զարգացման վատթարագույն սցենարին


«Այժմ շատ վտանգավոր պահ է Եվրոպայի անվտանգության համար», - Բրյուսելում Մեծ Բրիտանիայի վարչապետի հետ համատեղ ասուլիսի ժամանակ այսօր հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։

«Ռուսական զորքերի թվաքանակը [Ուկրաինայի սահմանների մոտ] շարունակում է աճել։ Հյուսիսատլանտյան դաշինքը Ռուսաստանի համար սպառնալիք չի ներկայացնում, սակայն մենք պարտավոր ենք պատրաստ լինել վատթարագույն սցենարին։ Դրա հետ մեկտեղ մենք պետք է շարունակենք հավատարիմ մնալ հարցի քաղաքական լուծման փնտրտուքին», - հայտարարում էր Ստոլտենբերգը։

XS
SM
MD
LG