Ադրբեջանական մարտական դիրքից փետրվարի 5-ին` կեսօրի սահմաններում, կրակել են քարամշակման կետում աշխատող բանվորների վրա, հաղորդում է Արցախի գլխավոր դատախազությունը:
Ըստ հաղորդագրության` Ասկերանի մերձակայքում գտնվող «Օղտեն մաշկ» կոչվող տեղամասում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքից խոշոր տրամաչափի գնդացրով մի քանի կրակահերթ է արձակվել Խրամորթ գյուղի տարածքում գործող՝ «Ապագա սերունդների հիմնադրամ» ընկերության քարամշակման կետի երեք աշխատակիցների ուղղությամբ, ովքեր տվյալ պահին տրակտորի վերանորգման աշխատանքներ կատարելիս են եղել:
Նրանք շուրջ երկու ժամ թաքնված են մնացել՝ այդ ընթացքում զանգելով և դեպքի մասին իրազեկելով իրենց տնօրինությանը:
Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով Արցախի ոստիկանությունը ձեռնարկում է քրեադատավարական միջոցառումներ: