Մատչելիության հղումներ

Թբիլիսիի պնդմամբ՝ Մինսկի օրակարգում Աբխազիայի և Հարավային Օսիայի ճանաչման հարց չկա


Վրաստանի ԱԳՆ շենքը Թբիլիսիում, արխիվ
Վրաստանի ԱԳՆ շենքը Թբիլիսիում, արխիվ

Վրաստանի արտգործնախարարությունը արձագանքել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությանը, թե չի բացառում պաշտոնական Մինսկի կողմից Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության ճանաչման հնարավորությունը:

«Դա կլինի, հենց ես հասկանամ և հենց ինձ դրա անհրաժեշտության մասին ասի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը», - ռուսաստանյան լրատվամիջոցի հետ զրույցում հայտարարել էր Լուկաշենկոն։

«Հաշվի առնելով Բելառուսի և Վրաստանի երկկողմ հարաբերությունները՝ Աբխազիայի և Հարավային Օսիայի ինքնահռչակ հանրապետությունների անկախության ճանաչման հարց օրակարգում չկա», - հայտարարել է Վրաստանի արտգործնախարարությունը՝ վստահություն հայտնելով, որ «Բելառուսն այդ հարցում հավատարիմ է մնում միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG