Մատչելիության հղումներ

Ավստրալիան հնարավոր է մոտ ապագայում բացի սահմանները զբոսաշրջիկների համար


Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնի փոխանցմամբ` խորհրդարանը հաջորդ շաբաթ կքննարկի երկրի սահմանները օտարերկրյա զբոսաշրջիկների համար մոտ ապագայում բացելու հարցը:

«Մենք անհամբեր սպասում ենք մեր սահմանները բացելու և այցելուների` Ավստրալիա վերադառնալու որոշում կայացնելուն, հենց որ կարողանանք նրանց անվտանգությունն պահել: Ես իսկապես չեմ հավատում, որ դա հեռու է»,- ասել է վարչապետը։

Խորհրդարանի նիստը նախատեսված է երկուշաբթի օրը։ Տեղական լրատվամիջոցները, հղում անելով անանուն աղբյուրներին, հայտնում են, որ Ավստրալիան կարող է վերաբացել իր սահմանները երկու-երեք շաբաթվա ընթացքում։ Հունվարին Մորիսոնը հույս էր հայտնել, որ միջազգային սահմանները կարող են լիովին բացվել մինչև Սուրբ Զատիկը:

Ավստրալիայում 16 տարեկան և ավելի բարձր տարիքի բնակչության գրեթե 95%-ը կրկնակի պատվաստված է։

XS
SM
MD
LG