Մատչելիության հղումներ

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 4192-ով, բուժվածներինը՝ 2510-ով, գրանցվել է մահվան ևս 10 դեպք


Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 4 հազար 192-ով՝ հասնելով 383 հազար 458-ի, գրանցվել է մահան 10 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 2 հազար 510-ով և հասել 346 հազար 224-ի:

Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 8 հազար 857 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 2 միլիոն 762 հազար 988-ի:

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 8 հազար 75-ի:

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 27 հազար 614 մարդ։

Արցախում՝ 52 նոր դեպք

Արցախում փետրվարի 3-ին կատարվել 167 թեստավորում, գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 52 նոր դեպք:

Ըստ Արցախի առողջապահության նախարարության, կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 19 վարակակիր, 4 հիվանդի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, 13-ինը՝ ծանր: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։

2022-ի ընթացքում Արցախում իրականացվել է 2 հազար 525 թեստավորում, արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 347 դեպք։

XS
SM
MD
LG