Մատչելիության հղումներ

2021-ին Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանին բացել է 19 զորամաս, 104 սահմանային կետ


Ադրբեջանական սահմանային անցակետը Գորիս-Կապան ավտոճանապարհին, սեպտեմբեր, 2021թ․
Ադրբեջանական սահմանային անցակետը Գորիս-Կապան ավտոճանապարհին, սեպտեմբեր, 2021թ․

Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը Հայաստանի հետ սահմաններին ավելի քան 100 սահմանային մարտական կետեր է տեղակայել։ Այս մասին ասվում է գերատեսչության ամփոփագրում։

Դրանում նշվում է, որ 2021 թվականին հայ-ադրբեջանական սահմաններին բացվել է 19 նոր զորամաս, ինչպես նաև 104 սահմանային մարտական կետեր՝ այդ թվում «Էյվազլի» և «Ղազանչի» սահմանային անցակետերը։

Աղբյուրի համաձայն՝ 44-օրյա պատերազմից հետո «ադրբեջանցի սահմանապահները ամբողջովին իրենց վերահսկողության տակ են վերցրել իրանա-ադրբեջանական 132-կիլոմետրանոց սահմանը» ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG