Մատչելիության հղումներ

Շոլցը մոտ ժամանակներս Մոսկվայում կհանդիպի Պուտինի հետ


Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլց, արխիվ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլց, արխիվ

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտնել է, որ մոտ ժամանակներս Մոսկվայում կհանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Շոլցն ընդգծել է, որ ակտիվորեն համագործակցում է Եվրամիության դաշնակիցների ու գործընկերների հետ Ուկրաինայի հարցով։

«Մեզ այլ բան գրեթե չի հետաքրքրում: Եվ, իհարկե, ես խոսեցի նաև Ռուսաստանի նախագահի հետ, և մենք ուշադիր պատրաստում ենք այն ամենը, ինչ հիմա անհրաժեշտ է», - ասել է Գերմանիայի կառավարության ղեկավարը՝ հիշեցնելով, որ շուտով այցելելու է ԱՄՆ։

Փետրվարի 7-ին Գերմանիայի կանցլերը Վաշինգտոնում կհանդիպի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի հետ։ Սպիտակ տան հաղորդագրությունում ասված է, որ «առաջնորդները կքննարկեն դիվանագիտությունը և համատեղ ջանքերը՝ զսպելու Ռուսաստանի հետագա ագրեսիան Ուկրաինայի դեմ»:

XS
SM
MD
LG