Մատչելիության հղումներ

Այս տարի Զանգելանի շրջանում նոր օդանավակայան կբացվի


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երիտասարդների հետ հանդիպմանը, Բաքու, 2 փետրվարի, 2022թ.
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երիտասարդների հետ հանդիպմանը, Բաքու, 2 փետրվարի, 2022թ.

Ադրբեջանի իշխանությունները մտադիր են այս տարի Զանգելանում նոր օդանավակայան բացել: Դրա կառուցումը մեկնարկել է 2021 թվականի ապրիլին: Այդ մասին նախագահ Իլհամ Ալիևն այսօր ասել է Բաքվում գումարված Երիտասարդական ֆորումի մասնակիցների հետ զրույցում:

«Այս տարի կբացվի Զանգելանի օդանավակայանն, իսկ 2023 թվականին մենք երկաթգիծը կհասցնենք Հայաստանի հետ սահմանին, շարունակվում է նաև ավտոճանապարհի շինարարությունը»,- ասել է Ալիևը:

Նրա խոսքով, «ազատագրված տարածքներում շահագործման կհանձնեն ենթակառուցվածքային նշանակության մի շարք հիմնարկներ, այդ թվում՝ հինգ էլեկտրակայան»:

Անցյալ տարվա հոկտեմբերին Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասնակցությամբ տեղի է ունեցել Ֆիզուլիի նոր օդանավակայանի բացման հանդիսավոր արարողությունը:

Բացի այդ, Ադրբեջանը մտադիր է ևս մեկ նոր օդանավակայան կառուցել Լաչինի շրջանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG