Մատչելիության հղումներ

ՌԴ դեսպան. «Պուտինը կորոշի ԱՄՆ-ի հետ երկխոսությունը շարունակելու հարցը»


ԱՄՆ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Անատոլի Անտոնովը, Նյու Յորք, արխիվ:
ԱՄՆ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Անատոլի Անտոնովը, Նյու Յորք, արխիվ:

Միացյալ Նահանգներում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովն ասել է, որ անվտանգության երաշխիքների վերաբերյալ Արևմուտքից ստացված պատասխանը «լավատեսություն չի ներշնչում»: Դեսպանի խոսքով, Վաշինգտոնն առաջարկում է կենտրոնանալ կարևոր, բայց էությամբ երկրորդական խնդիրների վրա:

Այդ մասին Անտոնովն ասել է Newsweek ամերիկյան հանդեսին տված հարցազրույցում, որն այսօր է լույս տեսել:

«Այս պահին մենք ստացած փաստաթղթերը ենթարկում ենք միջգերատեսչական վերլուծության: Դրանց արդյունքը կզեկուցենք նախագահ Վլադիմիր Պուտինին, նա էլ կորոշի ամերիկյան կողմի հետ երկխոսությունը շարունակելու նպատակահարմարությունը»,- հայտնել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը:

Նրա փոխանցմամբ, գլխավոր խնդիրն այն է, որ ՆԱՏՕ-ն շարունակում է ամրապնդել իր անվտանգությունը «Ռուսաստանի դիրքերը թուլացնելու եղանակով, ինչը ռուսական կողմը, բնականաբար, չի ընդունում»:

«Հենց այդ պատճառով է արտգործնախարար Սերգեյ Լավրովը հունվարի 29-ին ուղերձ հղել պետքարտուղար Էնթոնի Բլինքենին, դրանում ընդգծելով, որ Ռուսաստանը պնդում է բարեխղճորեն կատարել անվտանգության անբաժանելիության մասին համաձայնագիրը»,- ասել է Անատոլի Անտոնովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG