Մատչելիության հղումներ

Առաջիկա օրերին մոտ երկու հազար ամերիկացի զինծառայողներ կմեկնեն Եվրոպա


Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին, արխիվ:
Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին, արխիվ:

Պենտագոնը հաղորդել է, որ առաջիկա օրերին մոտ 2 հազար ամերիկացի զինծառայողներ կուղևորվեն Եվրոպա՝ դաշնակիցների պաշտպանությունը հզորացնելու համար:

«Մենք լրացուցիչ մոտ 2 հազար զինծառայողներ Միացյալ Նահանգներից կփոխադրենք Եվրոպա: Այդ ուժերը կմեկնեն Գերմանիա և Լեհաստան»,- ասել է Պենտագոնի մամլո խոսնակ Ջոն Քըրբին:

Պենտագոնը կարգադրել է մարտական պատրաստության վիճակի բերել ևս մի քանի հազար զինծառայողների՝ հարկ եղած դեպքում նրանց արագ Եվրոպա ուղարկելու համար:

Այս գործողությունները կապված են Ուկրաինայի շուրջ Ռուսաստանի և Արևմուտքի միջև ստեղծված աննախադեպ լարվածության հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG