Մատչելիության հղումներ

Միացյալ Նահանգները ևս 2,5 հազար զինծառայող կուղարկի Լեհաստան


ԱՄՆ և Լեհաստանի համատեղ զորավարժությունները Դրավսկո-Պոմորսկե լեհական պոլիգոնում, օգոստոս, 2020թ.
ԱՄՆ և Լեհաստանի համատեղ զորավարժությունները Դրավսկո-Պոմորսկե լեհական պոլիգոնում, օգոստոս, 2020թ.

Միացյալ Նահանգները պատրաստվում է Արևելյան Եվրոպա ուղարկել 8,5 հազար զինծառայողների, որոնցից 2,5 հազարը կարող են տեղակայվել Լեհաստանում: Այդ մասին հայտնել է Լեհաստանի Ազգային անվտանգության վարչության ղեկավար Պավել Սոլոխը:

Նրա խոսքով՝ ամերիկյան կողմը զորախումբն Արևելյան Եվրոպա կուղարկի առաջիկա օրերին:

Ըստ Լեհաստանի Ազգային անվտանգության վարչության ղեկավարի, Վաշինգտոնը և Վարշավան հետապնդում են երկու նպատակ․ նախ՝ ամրապնդել Լեհաստանի տարածքում ամերիկացի զինվորականների ֆիզիկական ներկայությունը, բացի այդ՝ գործադրել մեխանիզմը, որը թույլ է տալիս անհրաժեշտության դեպքում մեծ թվով զորամիավորումներ փոխադրել:

Ենթադրվում է, որ Միացյալ Նահանգները Եվրոպա կուղարկի մարտական, հետախուզական, օդուժի, բժշկական և տրանսպորտային ստորաբաժանումներ: Այսօրվա դրությամբ Լեհաստանի տարածքում տեղակայված է 5 հազար ամերիկացի զինծառայող:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG