Մատչելիության հղումներ

Կրեմլին դեռ չեն բավարարում ՆԱՏՕ-ի պատասխանները Ռուսաստանի պահանջներին


ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում ասուլիսի ժամանակ, 1-ը փետրվարի, 2022թ․
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում ասուլիսի ժամանակ, 1-ը փետրվարի, 2022թ․

Կրեմլին դեռ չի բավարարում ՆԱՏՕ-ի պատասխանները Ռուսաստանի պահանջներին։ Այդ մասին հայտարարել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

Մոսկվան Հյուսիսատլանտյան դաշինքին մեղադրում է համաշխարհային անվտանգության հիմնարար սկզբունքները վերանայելու փորձի մեջ։ Միևնույն ժամանակ, ըստ Պուտինի, Ռուսաստանը դեռ հույս ունի շարունակել երկխոսությունը։

«Մենք ուշադիր վերլուծում ենք հունվարի 26-ին ԱՄՆ-ից և ՆԱՏՕ-ից ստացված գրավոր պատասխանները։ Բայց արդեն պարզ է, և ես այդ մասին տեղեկացրել եմ [Հունգարիայի] վարչապետին, որ անտեսվել են Ռուսաստանի հիմնարար մտահոգությունները», - ասել է ՌԴ նախագահը։

Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի հարաբերությունների, ինչպես նաև ռուս-ուկրաինական լարվածության հարցը Ռուսաստանի նախագահը քննարկել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ Կրեմլում կայացած բանակցություններում։

Օրբանը իր այցը Մոսկվա անվանել է «խաղաղության առաքելություն» և ասել, որ Եվրամիության երկրների բոլոր առաջնորդները կողմ են հակասությունների քաղաքական լուծմանը։

XS
SM
MD
LG