Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին երկրորդ անգամ վարակվել է կորոնավիրուսով: Երկրորդ ախտահարումը հարուցել է վիրուսի «օմիկրոն» ենթատեսակը:
«Իրակլի Ղարիբաշվիլիի մոտ կորոնավիրուս է հաստատվել, նա կշարունակի աշխատել հեռավար եղանակով: Վարչապետն իրեն լավ է զգում», - ասվում է Վրաստանի կառավարության մամլո կենտրոնի հրապարակած հաղորդագրությունում:
Առաջին անգամ Ղարիբաշվիլին կորոնավիրուսով է վարակվել է 2021 թվականի ապրիլին: Անցյալ տարվա սեպտեմբերին Ղարիբաշվիլին պատվաստվել է այդ վարակի դեմ: