Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն պատասխանեցին Ռուսաստանի առաջարկներին


ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքեն և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգ, արխիվ
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքեն և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգ, արխիվ

Միացյալ Նահանգներն ու ՆԱՏՕ-ն Ռուսաստանի ներկայացուցիչներին են փոխանցել անվտանգության երաշխիքների վերաբերյալ Մոսկվայի առաջարկներին գրավոր պատասխանները։ Այդ փաստաթղթերի բովանդակությունը, ըստ Վաշինգտոնի, չի բացահայտվում՝ գաղտնի բանակցությունների հնարավորություն թողնելու համար։

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ելույթ ունենալով Պետդումայի լիագումար նիստի ժամանակ, ասել է, որ Ռուսաստանը չի հրապարակի անվտանգության երաշխիքների վերաբերյալ ԱՄՆ պատասխանը, սակայն Վաշինգտոնի արձագանքի էությունն ու բովանդակությունը կփոխանցվի հանրությանը։

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը ռուսական լրատվամիջոցներին ասել է, որ ՆԱՏՕ-ն չի կատարել խոստումները՝ առաջ չշարժվելու դեպի արևելք, և այժմ մոտեցել է անմիջապես Ռուսաստանի սահմաններին։

ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդև, արխիվ
ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդև, արխիվ

Մեդվեդևի խոսքով՝ խոստացել են , բայց խոստումը չեն կատարել։ «Ասում են՝ ոչ մի բան չենք ստորագրել։ Բայց այդպիսի խոստումներ, նման հավաստիացումներ են տրվել, հայտնի է՝ երբ և ում», - հայտարարել է Ռուսաստանի նախկին նախագահը և նախկին վարչապետը՝ շարունակելով․ - «Ցավոք սրտի, մենք գործնականում սպառել ենք նահանջի սահմանները։ Գիտե՞ք, ինչպես ասում են՝ հետևում Մոսկվան է, նահանջելու տեղ չկա»։

Ռուսաստանի անվտանգության ապահովման փաստաթղթերը, որոնք հանձնվել են ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին, կոշտ չեն, այլ՝ շատ կոնկրետ, նշել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահը։ «Այս կարմիր գծերը, որոնց մասին խոսել է երկրի նախագահը, արդեն շատ, շատ մոտ են, սրա հետ են կապված այն փաստաթղթերը, որոնք փոխանցվել են անվտանգության երաշխիքների հետ կապված, դրանք կոշտ չեն, ուղղակի շատ կոնկրետ են, շատ հստակ, դրանք ամրագրում են մեր մտահոգությունները», - ասել է Դմիտրի Մեդվեդևը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG