Վրաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 17 հազար 530 նոր դեպք։ Սա ամենաբարձր ցուցանիշն է համաճարակի ամբողջ ընթացքում։ Նախորդ ռեկորդը գրանցվել էր նախօրեին՝ 15 հազար 762 դեպք։
Վրաստանում COVID-19-ի զոհերի թիվը հասել է 14 հազար 813-ի։ Կառավարությունը հայտնել է, որ վերջին մեկ օրվա ընթացքում ևս 39 հիվանդ է մահացել կորոնավիրուսային վարակի հետևանքով առաջացած բարդություններից։
Ներկայումս Վրաստանում վարակվածության շուրջ 100 հազար ակտիվ դեպք կա, կլինիկաներում բուժվում է 4 հազար 651 հիվանդ, 999-ը ծանր վիճակում է։