ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն այսօր ասել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը՝ Միացյալ Նահանգների հետ զուգահեռաբար, կպատասխանի անվտանգության երաշխիքների վերաբերյալ Ռուսաստանի հարցերին:
Այդ մասին գլխավոր քարտուղարն ասել է CNN ամերիկյան հեռուստակայանին տված հարցազրույցում:
«Մենք ավարտում ենք այս շաբաթ ավելի ուշ ուղարկվելիք ՆԱՏՕ-ի գրավոր պատասխանները կազմելու աշխատանքը, մենք դա կանենք ԱՄՆ-ի հետ զուգահեռաբար»,- ասել է Ստոլտենբերգը:
CNN-ի թղթակից Քրիսթիան Ամանփուրի հետ զրույցում Ստոլտենբերգը նշել է նաև, որ Ուկրաինայի շուրջ այսօրվա ճգնաժամի կապակցությամբ ՆԱՏՕ-ն մտադիր չէ զինծառայողներ տեղակայել Ուկրաինայում: