Մատչելիության հղումներ

Ղազախստանում վաղը կչեղարկվի արտակարգ դրությունը


Ճանապարհային ոստիկանությունը պարեկություն է իրականացնում Ղազախստանի ամենախոշոր քաղաք Ալմաթիում, արխիվ, 19 հունվարի, 2022թ.
Ճանապարհային ոստիկանությունը պարեկություն է իրականացնում Ղազախստանի ամենախոշոր քաղաք Ալմաթիում, արխիվ, 19 հունվարի, 2022թ.

Ղազախստանի իշխանությունը վճռել է վաղվանից երկրի ամբողջ տարածքում չեղարկել արտակարգ դրությունը, որը սահմանվել է տարեսկզբին մեկնարկած ընդվզումների և զանգվածային անկարգությունների կապակցությամբ:

Այդպիսով, ըստ կառավարության, հակաահաբեկչական գործողությունը Ղազախստանի բոլոր շրջաններում կհամարվի ավարտված:

«Ահաբեկչության դեմ պայքարի հանրապետական օպերատիվ շտաբը որոշել է հունվարի 26-ի ժամը 00:00-ից չեղարկել արտակարգ դրությունը և Ալմաթի քաղաքում, Ալմաթիի շրջանում ու Ժամբիլի շրջանում ահաբեկչության վտանգի կրիտիկական «կարմիր» աստիճանը և դրա փոխարեն սահմանել ահաբեկչության վտանգի «նարնջագույն» աստիճան»,- ասվում է իշխանությունների հրապարակած հաղորդագրությունում:

Ղազախստանի իշխանություններն այսօրվա դրությամբ դեռ չեն ներկայացրել արժանահավատ փաստեր, որոնք կարող են վկայել զանգվածային անկարգություններին տեղացի կամ միջազգային ահաբեկիչների մասնակցության մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG