Մատչելիության հղումներ

Իսրայելում բնակիչներին տրամադրում են կորոնավիրուսի դեմ չորրորդ ներարկումը


Իսրայելի խանութներում այցելուները և աշխատակիցները պահպանում են կորոնավիրուսի դեմ պայքարի կանոնները, Բնայ Բրեկ, 7 հունվարի, 2022թ.
Իսրայելի խանութներում այցելուները և աշխատակիցները պահպանում են կորոնավիրուսի դեմ պայքարի կանոնները, Բնայ Բրեկ, 7 հունվարի, 2022թ.

Իսրայելի կառավարությանը կից խորհրդատվական մարմինը հայտարարել է կորոնավիրուսի դեմ չորրորդ դեղաչափը ներարկելու նպատակահարմարության մասին:

Իսրայելի առողջապահության նախարարության փոխանցմամբ, չորրորդ դեղաչափը կարող են ստանալ այն չափահասներն, ովքեր առնվազն 5 ամիս առաջ ստացել են երրորդ խթանիչ ներարկումը կամ վարակվել և ապաքինվել են:

Այսօրվա դրությամբ չորրորդ դեղաչափը ներարկում են 60-ը լրացած կամ տարատեսակ քրոնիկ հիվանդություններ ունեցող և ռիսկային խմբին դասվող բնակիչներին:

Իսրայելցի մասնագետների փոխանցմամբ, կորոնավիրուսի դեմ պաշտպանությունը չորրորդ դեղաչափը ստացող մարդու երեք դեղաչափ ստացածի համեմատությամբ երկու անգամ ավելի հզոր է և ծանր հիվանդանալու հավանականությունը երեքից հինգ անգամ ավելի քիչ է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG