Մատչելիության հղումներ

Թեհրանը չի բացառում Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցությունները


Թեհրանը կարող է ուղիղ բանակցություններ սկսել Վաշինգտոնի հետ, եթե անհրաժեշտ լինի «լավ համաձայնագրի» հասնել միջուկային գործարքի հարցով, այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը։

«Եթե բանակցային գործընթացում մենք հասնենք մի իրավիճակի, որ լավ համաձայնագրի հասնելու համար բարձր մակարդակում մեզ պետք է խոսել ամերիկացիների հետ, մենք դրանից չենք հրաժարվի», - հայտարարել է Իրանի դիվանագիտության ղեկավարը։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամներ Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Ռուսաստանը և Չինաստանը, ինչպես նաև Գերմանիան Թեհրանի հետ փորձում են վերականգնել 2015 թվականին կնքված միջուկային գործարքը, որը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշմամբ միակողմանիորեն խզելուց հետո դադարել է լիարժեք գործել։

Վիեննայում շարունակվող բանակցությունների ութերորդ փուլը առ այժմ որևէ հաջողություն չի արձանագրել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG