Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գնահատմամբ՝ Եվրոպայում կորոնավիրուսի համաճարակի ավարտին կարելի է սպասել «օմիկրոն» շտամի ընթացիկ ալիքի թուլացումից հետո։
«Ամենայն հավանականությամբ այս տարածաշրջանը մտնում է համաճարակի վերջնական փուլ: Այնուամենայնիվ, անհրաժեշտ է ուշադիր հետևել կորոնավիրուսի հնարավոր նոր փոխակերպումներին», - հայտարարել է ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանի տնօրեն Հանս Կլյուգեն։
Ավելի վարակիչ, բայց նվազ վտանգավոր «օմիկրոն» շտամի տարածման ֆոնին Եվրամիության մի շարք երկրներում սկսել են չեղարկել հակահամաճարակային սահմանափակումները։